Արդյոք սպասում էի այդ պատերազմին, արդյոք հնարավոր էր կանխել այն, արդյոք արել ենք ամեն ինչ, որպեսզի չունենայինք այդ աղետը: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիօպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«2006-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որի հետ եղել ենք «Ազտա Հայրենիք» համահիմնադիր, հրավիրել է կլոր սեղան, նավթային գործոնի դերը Արցախի խնդրում թեմայով: Իմ ելույթը մինչեւ այսօր բազմաթիվ անգամ ներկայացրել եմ՝ հավանական պատերազմ 2014-2015 թվականներին, եթե զարգացումները լինեն այնպիսին, ինչպես կար այն ժամանակ, մենք կորցնելու ենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը: Դա եղել է իմ ելույթը: Հաղթելու կամ չպարտվելու միակ գործոնը կլիներ նա, եթե Հայաստանը կարողանար ապահովել տարեկան վազագույնը 8 տոկոս տնտեսական աճ: Ինչու, քանի որ Ադրբեջանն արդեն 2007-2008 թվականներին շահագործեց Բաքու-Թբիլիս-ՁՋեյհան նավթամուղը եւ սկսեց օրական արտադրել 1,2 մլն բարել նավթ: Գինը եղել է 70-80 դոլար: Այսինքն օրական 70-80 մլն դոլար փող, տարեկան նվազագույնը 30 մլրդ դոլարի դրամական մուտքեր եւ իհարկե, Ադրբեջանը առիթը բաց չէր թողնում ասելու, որ եթե հողերը չտաք, ռազմական ճանապարհով կլուծեմ:
Պայքարել հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք տնտեսական աճ եւ սպառազինության համապատասխան մատակարարում: Ադրբեջանը շարունակեց իր նավթային պիկը, Հայաստանը 2008-ին ունեցավ 14 տոկոս տնտեսական անկում: Հետագայում աճը լավագույն դեպքում 4-5 տոկոս էր, եւ 2016-ը եղավ մեզ ընդամենը զգուշացում: Չնայած եթե 2020-ի պատերազմը լիներ Հայաստան-Ադրբեջան, հաստատ արդյունքներն ավելի այլ կլինեին հօգուտ մեզ: Բայց մենք կռվել ենք աշխարհի դեմ: Աշխարհը համբերատար սպասում էր, բոլորը սպասում էին այս արդյունքներին, քանի որ ժամանակի ընթացքում 2015-ից հետո ավելի հստակ, ոչ թե մեսիջներով, այլ ճնշումներով փորձում էին Արցախի խնդիրը լուծել հայտնի տարբերակով, այսինքն 5 շրջան հանձնել առանց կարգավիճակի, 7 շրջան ժամանակավոր կարգավիճակով: Պետք է ընդունեինք այդ տարբերակը, որից հետո արդեն ավելի երկարատեւ բանակցային գործընթաց, որի լուծումն այնքան էլ պարզ չէ:
Ինչու չհամաձայնեցինք, որովհետեւ մենք բոլորս արդեն 1996-1997 թվականներից սկսած հաստատ զիջումների առումով շատ ավելի ծանր կամ կոշտ պահվածք ունեինք: Որովհետեւ այդպես ենք մենք մեր մտածելակերպով: Այսինքն 1994-1996 թվականներին, երբ ունեինք նպաստավոր պայմաններ, քանի որ հաղթողի կարգավիճակ ունեինք, իսկ Ադրբեջանը շատ թույլ էր, կարող էինք ավելի նպաստավոր լուծումներ ունենալ, բայց սա է իրականությունը»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նա կրկնեց, որ պատերազմին պատրաստ չէինք, քանի որ տնտեսապես թույլ էինք. «Բանակին հակտացվում էին շատ փոքր գումարներ: Հիմա ասում են՝ եթե «ՍՈՒ»-երն առած չլինեին, տեղն ուրիշ բան առած լինեին... ժողովուրդ, տարբերությունը շատ մեծ էր, այն դեպքում, երբ Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը: Պատերազմի օրերին տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայանում ժամանակակից զենք-զինամթերք ներկրելով: Իսկ մենք ի՞նչ ունեինք, արդեն պատերազմից մի քանի ամիս առաջ շրջափակված վիճակ, իսկ նոյեմբերի 9-ին արդեն մենք ստիպված էինք»:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ կռվել ենք ամեն մի սանտիմետրի համար: