Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, MLS-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ԱՄՆ-ից ժամանել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք եւ միացել է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն արդեն միացել են թիմին։


Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։


J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Կիսապատշպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան - «Արարատ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»