Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է․
ինչ էր զգում թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը գրավելուց հետո,
ինչ էր մտածում Ռումինիայի դեմ խաղում 11-մետրանոցի նշակետին մոտենալիս,
և ինչ կանի եթե ազգային հավաքականը նվաճի աշխարհի առաջնության ուղեգիր։
Հայաստանի հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։
J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։