Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իսլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Գլխավոր մրցավար է նշանակվել ՖԻՖԱ-ի մրցավար, 39-ամյա Նիկոլա Դաբանովիչը։ Նրա օգնականները կլինեն Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը։ VAR-ը կսպասարկեն հոլանդացիներ Կեւին Բլոմն ու Կլայ Ռուպերտին։
J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։