Մոսկվան եւ Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ հեռու ապագայում մենք հույս ունենք, որ նախագահները կհանդիպեն։ Այդ թեմայով մեր պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ռազմավարական եւ արտոնյալ բնույթ ունեն։ Մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես ԻԻՀ ռազմավարական գործընկեր»,-ասել է նա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։