Երեկ գրավոր ընթացակարգով ընդունել ենք որոշում ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ. դա պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ երեկ երկու որոշում են կայացրել. «Մենք արդեն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր ունենք՝ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին: Դրա արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երեւանը, Գյումրին եւ 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված եւ միավորման որեւէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել:


Առաջին որոշմամբ մենք 441 համայնք միավորում ենք 38 համայնքային փնջերի մեջ:

Խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ: Խոշորացել են Աշտարակ համայնքը, Ապարանը, Թալինը, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ դեկտեմբերի 5-ին: Արարտի մարզում Արարատ համայնքը, Արտաշատ համայնքը, Մասիս համայնքը, Վեդի համայնքը:

Արմավիրի մարզում Արմավիր, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար համայնքները:

Գեղարքունիքի մարզում Գավառ, Մարտունի, Սեւան Վարդենիս համայնքները:

Լոռու մարզում Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ համայնքները,

Կոտայքի մարզում Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի համայնքները,

Շիրակի մարզում Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքները,

Եղեգնաձորի մարզում Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք համայնքները,

Տավուշի մարզում Նոյեմբերյան համայնքը:

Երկրորդ որոշմամբ Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Մեծաձոր համայնքներում եւս կանցկացվեն ընտրություններ, բայց քանի որ այս երկու համյնքներում ընտրողների թիվը 4 հազարից քիչ է, այստեղ կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով ընտրություններ»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ բոլոր ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 5-ին:

Սանոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու յումրի, գորիս, Տաթեւ, Տեղ, Մեղրի, Դիլիջան համայնքնեում, մեծամասնական ընտրակարգով Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում:

Իսկ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Իջեւան, Ստեփանական, Կապան համայնքներում եւ մեծամասնական ընտրակարգով Արզնի եւ Լերմոնտովո համայնքներում»: