Լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դանիան հանել է քովիդի բոլոր սահմանափակումները։ Պատվաստվել է 50-ից բարձր բնակչության 95%-ը,12 ից բարձր՝ 86%-ը։ Ըստ փորձագետների՝ նման բարձր ցուցանիշը կապված է 2 հանգամանքով` վստահություն առողջապահական համակարգին և քաղաքական ուժերի միասնական դիրքորոշում։
Մեր վստահությունն ավելի շատ բամբասանքներին ա, իսկ քաղաքական ուժերն ինչպես միշտ, եթե իշխանությունն ասում է՝ պատվաստվեք և միջոցներ է ձեռնարկում, որ խթանի պատվաստումը, ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է դրա սահմանադրականությունը։ Թքած, որ ժամը մեկ մարդ է մահանում` կարևորը ցույց տալ, որ դու ռադիկալ ես։ Քաղաքական ուժերից, անկեղծ ասած, ավել բան ոչ մեկ չէր էլ սպասում։ Բայց մենք ունենք այլ ազգային ինստիտուտներ, որ պահպանել են մեր ինքնությունը, որ Սուրբ են ու ազգապահպան։ Բա ազգից ժամը մեկ մարդ ա մահանում, մի բառ ասելու չունե՞ք։
Թե պետք ա անպայման մահանանք, որ մեզ սրբադասեք»։