Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Այս մասին տեղեկանում հայտնեց «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ:
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: