Հայաստանում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 903 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273860 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1818603 վերջին մեկ օրում` 7472 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16959 պացիենտ. Մեկ օրում նվազել է 38-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 250055 անձ` վերջին մեկ օրում 897 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 5618 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է: