Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինների տվյալներով՝ COVID-19-ով յուրաքանչյուր ծանր վեց հիվանդներից մեկը չպատվաստված հղի կին է: Երկու նոր ուսումնասիրություններ ցույց են տվել, թե որքան վտանգավոր է կորոնավիրուսային վարակը ապագա մոր եւ նրա երեխայի համար:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ առաջին ուսումնասիրության ընթացքում Տեխասի համալսարանի մասնագետները վերլուծել են COVID-19-ի բոլոր հաստատված դեպքերը կանանց մոտ, ովքեր ծննդաբերել են Տեխասի հիվանդանոցում 2020 թվականի մարտից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հիվանդության ախտանիշներ ունեցող հիվանդների 58 տոկոսին անհրաժեշտ է եղել շտապ հոսպիտալացում: Կանանց խմբում, ովքեր ունեցել են ասիմպտոմատիկ կորոնավիրուսային վարակ, կանանց 46 տոկոսը շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել:
Բացի այդ, COVID-19-ով տառապող կանանց մոտ ավելի հավանական էր, որ ախտորոշվեն քրոնիկ բորբոքումներ, ինչը բացասաբար է անդրադառնում նորածինների վիճակի վրա: Նման երեխաները, ամենայն հավանականությամբ, թթվածնային աջակցության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հոսպիտալացման կարիք կունենան:
Բացի այդ, հավանական է, որ COVID-19-ով տառապող կանայք առողջ կանանցից ավելի շատ կեսարյան հատում անեն:
Մեկ այլ հետազոտություն անցկացվել է Իսրայելի Mayanei Hayeshua բժշկական կենտրոնի մասնագետների կողմից: Վարակված կանանց մեկ երրորդը (33 տոկոս) ունեցել է հիվանդության ախտանիշներ, եւ հենց այս խմբում են հայտնաբերվել ամենածանր բարդությունները. հավանականությունը 20 տոկոսով բարձր է, քան առողջ կանանց դեպքում: Ասիմպտոմատիկ վարակով հղի կանանց շրջանում բարդությունների վտանգը 14 տոկոսով բարձր է եղել:
Կորոնավիրուսով վարակված հիվանդ հղիների լեյկոցիտների քանակն ավելի համանական է, որ ցածր լինի, եւ ծննդաբերության ժամանակ կա ուժեղ արյունահոսության վտանգ: Նրանց երեխաների մոտ շնչառական անբավարարության զարգացումն ավելի հավանական է:
Երկու ուսումնասիրությունների հեղինակների կարծիքով՝ այս բոլոր արդյունքները հստակ ցույց են տալիս հղի կանանց պատվաստման անհրաժեշտությունը: