Սերժ Սարգսյանը հանձնարարել է Տիգրան Սարգսյանին առաջիկայում Եվրոպայում սպասվող դոնորների հավաքին ներկայացնել մեկ միլիարդ եվրոյից ավելի գրանտային ծրագրի հիմնավորումներ։
«Գումարներր ՀՀ իշխանությունները գրանտի տեսքով ուզելու են հետեւյալ ծրագրերի կամ ոլորտների համար. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներ, ջրային համակարգի կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանության, նոր ջրամբարների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության աջակցման ծրագիր, կրթական համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրում եւ այլն։
Մեր տեղեկություններով՝ ոռոգման համակարգի աշխատանքների համար ՀՀ կառավարությունը նախատեսում է վերցնել շուրջ 532 միլիոն եվրո։ Ի դեպ՝ ՀՀ իշխանությունները նախատեսել են, որ դրամաշնորհը կտրվի փողային տարբերակով. այն կսկսվի 2013 թվականին եւ կավարտվի 2025 թվականին։ Իսկ Եվրոպան ամենայն հավանականությամբ կհաստատի գրանտը, որովհետեւ առջեւում Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարց կա։ Կարծիք կա, որ սա Եվրոպան ոչ թե «կաշառք» է դիտարկում, այլ իրապես համոզված է, որ գումարը կօգնի, որպեսզի Հայաստանը էական՝ եվրոպական քաղաքակրթական նշաձողերին համապատասխան բարեփոխումներ իրականացնի»,- այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: