Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանակնա դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։
Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնեց Անդրանիկ Ղազարյանը ու նշեց, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։
Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա դիրքերում փոխհրաձգություն է ընթանում. Sputnik
