Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա 118-րդ կմ Պիկետ 9-ում՝ «Ռակետա» հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Հրաչ Բաբայանի վարած «Դրեզեն» և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռոման Թամազյանի վարած «Վեպեր» գնացքները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բեռնատար գնացքները պատկանում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, իսկ Հ. Բաբայանն ու Ռ. Թամազյանը աշխատում են նշված ՓԲԸ-ում ՝ որպես մեքենավար: