ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Այս թիմի նվիրվածության, ամիսների հսկայական ջանքերի շնորհիվ է այսօր աշխարհի ամենակարևոր իրավական ատյանում քննվում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում չափազանց լավ պատրաստված, ճիշտ շեշտադրումներով ու փաստարկներով ջախջախվեցին ադրբեջանական կողմից ներկայացրած, հաճախ հակաիրավական, փաստարկները։
Վերջապես Հայաստանը, միջազգային իրավունքի գործիքները կիրառելով, աշխարհին ներկայացնում է Ադրբեջանի ցեղասպան ու վայրագ գործողությունները, պետական մակարդակով իրականացնող հայատյացության դրսևորումներն ու դրանց հետևանքները, սա պետք է արվեր շատ-շատ վաղուց։
Եղիշե Կիրակոսյան, Լևոն Գևորգյան և մյուսներ, շնորհակալ ենք ձեր ահռելի աշխատանքի համար»։