Ինչպես արդեն հայտնել ենք, Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով։

Ըստ ոստիկանության, անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների: Հիմք ընդունելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021)՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ այն սահմանելով 2 տարի:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):