«Ինչպես է ստացվել, որ նախկին և «ներկա» ԱԺՄ-ականները՝ նախկին ԱԺՄ-ական վարչապետի գլխավորությամբ ներկա են եղել իրենց երբեմնի գաղափարական հակառակորղի ծննդյան արարողությանը։
Երեկ մեզ տեղեկացրին, որ Զուրաբյանի ծնունդից մի քանի օր առաջ կայացել է նախկին ԱԺՄ-ականներից մեկի ծննդյան արարողությունը, որին ներկա են եղել վարչապետն ու ԱԺՄ-ականնեը։ Այստեղ է եղել հոբելյարի ընկերներից Արարատ Զուրաբյանը։ Ներկաների քեֆը լավանալուց հետո Զուրաբյանը բոլորին հրավիրել է մի քանի օր հետո կայանալիք իր ծննդյան արարողությանը՝ «ով որ չգա, չցիտեմ ինչ ա» ընդունված հայկական խոսքը բարձրաձայնելով։ Հենց այստեղ Էլ ներկաները որոշում են կայացրել անպայման մասնակցելու Զուրաբյանի ծննդյան արարողությանը»,–գրում է թերթը։
Ինչպե՞ս է ստացվել, որ նախկին և «ներկա» ԱԺՄ-ականները ներկա են գտնվել Զուրաբյանի ծննդյան արարողությանը
