Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: