Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց քարոզարշավը:«Վերջինս` մինչև իր խոսքը սկսելը կատարեց ՀՀ օրհներգը, այնուհետև դիմելով հավաքվածներին ասաց.«Հաղթանակը պատկանում է ժողովրդին և ոչ ոք այս անգամ չի տանելու այդ հաղաթանակը, մենք կանգնում ենք կեղծիքի դեմ»:
Նա նշեց , որ իր քարոզարշավի այս 25 օրերի և Հայաստանի անկախության 25 տարիների պայքարը անկախ հայրենիք նվճելու պայքար է :
Այս 20 օրերին հրաշալի ճանապարհ ենք անցել, փետրվարի 18-ին մի փուլով հաղթելու ենք» ,- իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի թեկնածուն ասաց, որ այն մարդիկ ովքեր թույլ կտան ընտրախախտումներ, բաժանել ընտրակաշառք, պատասխան կտան ոչ թե նրան` այլ օրենքների և սահամանադրության առջև : Հոհաննիսյանը վստահեցրեց, որ իր ընտրվելու պարագայում, եկեղեցին անջատ պետք է լինի քաղաքականությունից, իսկ ինքը կանգնած է լինելու ազատամարտիկի և նրա ընտանիքի կողքին: Վեջում Հովհաննիսյանը կրկին դիմելով հավաքվածներին ասաց.<< Հայասատնը գտնվում է մեծ փոփոխության նախաշեմին, այս պայքարը հայ ժողովրդի սեփականությունն է:Հայաստնի քաղաքացին թշնամու և իշխանության առջև չի ծռվելու»:


