Օգոստոսի 27-ին 93-տարեկան հասակում մահացել է ֆրանսիահայ մեծ նկարիչ` աշխարհահռչակ Ժանսեմը:

Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին, Արևմտյան Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի Սելեզ քաղաքում: Մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։

Ստեղծագործական առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։

 Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից էր, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։