Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի օրը համոզմունք է հայտնել, որ ինչ-որ մեկը մտադրված առաջացրել է քաղցկեղի հիվանդության պատճառներ, որից էլ մարտի սկզբին մահացել է իր նախորդ Ուգո Չավեսը:
«Ինձ, ով շատ խորը գիտի մեր սիրելի կոմանդանտեի Ուգո Չավեսի հիվանդության զարգացման ամբողջ ընթացքը ոչ ոք չի կարող համոզել, որ Չավեսի մոտ չեն առաջացրել այդ հիվանդությունը, որպեսզի նրան շարքից հանեն»,- այս մասին նշել է Մադուրոն: Այս մասին նշում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Նախագահի խոսքերով դեռևս Չավեսի ապրելու տարիներին հայտնի էր դարձել նրա սպանության բազմաթիվ ծրագրերի մասին, ընդ որում բոլոր այդ ծրագրերը գալիս էին այլ պետություններից: Մադուրոն խոստացել է նաև կանխարգելել իր հետ կապված բոլոր նման ծրագրերը:
Չավեսի արհեստական վարակման մասին տարբերակը բարձրացվում է ոչ առաջին անգամ: Նախկինում այդ մասին նշել են թե անձամբ Մադուրոն, թե մի շարք այլ լատինաամերիկացի քաղաքական գործիչներ: Միաժամանակ բժիշկները կտրուկ կերպով հերքում են դրա հնարավորությունը: