Իտալիայի Լիդո կղզում իր աշխատանքներն է սկսում Վենետիկի կինոփառատոնը: Փառատոնը բացվելու է երկու կինոնկարով: Առաջին ֆիլմը «Ձգողականություն»,որը նկարահանվել է 3D ձևաչափով և լինելու է իր ձևի մեջ առաջինը, որ ցուցադրվում է Վենետիկի կինոփառատոնի ժամանակ:

«Ձգողականություն» ֆիլմում գլխավոր դերերը խաղում են Սանդրա Բալոքը և Ջորջ Քլունին:

Երկրորդ ֆիլմը լինելու է ալմանախ ֆիլմ է, որի ստեղծմանը մասնակցել է տարբեր պետություններից 70 կինոռեժիսոր:

Սա կարճամետրաժ կինոնկար է 1-1,5 րոպե տևողությամբ, որը պատմում է Վենետիկի կինոփառատոնի մասին:
Ներկայիս կինոփառատոնը տարեդարձային է և թվով 70-րդը: