ԱՄՆ Կոնգրեսը կարգելափակի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ցանկացած փորձ։
Երկու կուսակցություններից կոնգրեսականների խումբը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել չվաճառել Թուրքիային կործանիչները եւ հայտարարել, որ Կոնգրեսը կարգելափակի ցանկացած փորձ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Բայդենին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրավոր դիմումի մեջ 11 օրենսդիրներ խորին մտահոգություն են հայտնել՝ կապված վերջին հաղորդագրությունների հետ,որոնցում ասվում է, որ Թուրքիան կարող է F-16 քառասուն կործանիչ գնել ԱՄՆ-ից եւ 80 հավաքածու այդ կործանիչների արդիականացման համար։
«Այն բանից հետո, երբ սեպտեմբերին նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հավելյալ խմբաքանակ ձեռք կբերի, մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել մեր ազգային անվտանգությունն ու ամերիկյան ինքնաթիռներ ուղարկել մեր դաշնակցին, որը շարունակում է իրեն դրսեւորել որպես մեր թշնամի»,-ասվում է դիմումի մեջ։
Անկարան ավելի վաղ պատվիրել է ավելի քան հարյուր F-35 ռմբակոծիչներ, սակայն ԱՄՆ-ն բացառել է Թուրքիային F-35-երի ծրագրից 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական Ս-400-երի գնման պատճառով։