ՀՀ սահմանը չի փոխվել և ՀՀ-ն ելնում է այն նույն սահմանից, որ նկարագրված է 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում», որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում և Ադրբեջանը որտեղ է սկսվում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե ո՞րն է համարում Հայաստանի Հանրապետության սահմանը։
«Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչը չի նշանակում, թե 100 տոկոսանոց ճշգրիտ է։ Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար տարածքում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մնացած հատվածներում ունենք որոշակի ստատուս քվո։ ՀՀ տարածքն այն է, ինչ 2010-ին ֆիքսվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այլ բան է, որ այդ սահմանը դեմարկացիայի և դելիմատացիայի խնդիր ունի։