«Վատ չէ, որ վարչապետը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծննդյան խնջույքին: Ես ողջունում եմ դա: Դա վարչապետի վերջին տարիներին կատարած ամենախիզախ քայլն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ, ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:


«Եթե վարչապետը Բենթլի նվիրեր, ես կդատապարտեի, եթե ինքը ֆինանսավորեր, նախ՝ կհարցնեի ՝ բյուջե՞ից, թե՞ իր գրպանից: Բայց այդպիսի բան չի եղել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանը թեև ուղջունեց, Տիգրան Սարգսյանի այդ քայլը սակայն ի վերջո հավելեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հայասատանի պատմության մեջ ամենաթույլն է:


Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի ծննդյան 50-ամյակին: