«Ռուսաստանը խախտել է երկու միջազգային պայմանագիր», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց միջազգային փորձագետ , ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենք վաճառելու տեղեկությանը:

«Կոնֆլիկտային շրջաններ զենք վաճառել չի կարելի, իսկ Ռուսաստանը ակնհայտորեն տնտեսական հարց չէր լուծում: Սերը լավ բան է, երբ երկու հանրապետություններ կամ երկու լիդերներ սիրում են իրար, բայց դրա համար պետք է ֆակտոր լինի: Ցավոք, այսօր այս իշխանության պարագայում Հայաստանին՝ որպես լուրջ ֆակտոր Ռուսաստանի համար չեմ տեսնում»,- նշեց Իգիթյանը։«Եթե տնտեսական տեսանկյունից ենք նայում, ապա համոզված եմ, որ եթե Պուտինը զանգի ասի` Սերժ Ազատիչ, մի ստորագրի, Սերժ Ազատիչը չի ստորագրի»,-հավելեց նա։

Հովհաննես Իգիթյանը նշեց նաև, որ անկախ ամեն ինչից Հայաստանը հստակ տնտեսական ծրագիր պետք է ունենա: «Եթե մենք տնտեսական շահ ունենք, ապա մյուսները կներեն մեզ մյուս շահերը՝ քաղաքական, ռազմական»,-եզրափակեց նա։