Գիտական արշավի ժամանակ հնէաբանները հայտնաբերել են մամոնտի կմախք: Կմախքը, որը մեկ միլիոն տարեկան է, հայտնաբերվել է Իտալիայի Ումբրիա նահանգի կենտրոնական շրջանում:
Գիտարշավի ղեկավար Մարկո Չերինիի խոսքերով գիտնականները մամոնտի կմաքխը հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ, սակայն ամբողջությամբ կարողացել էլ են դուրս բերել դրանք միայն վերջերս: Հնէագիտական աշխատանքներին միացել են նաև Ումբրիայի ադմինիստրատիվ կենտրոնի Պերուջայի համալսարանի աշխարհագրության և բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնան սկզբին ռուս գիտնականները Նովոսիբիրսկի կղզիախմբի Լյախովի կղզիների վրա հայտանբերերել են որձ մամոնտի դիակ ընդ որում շատ լավ պահպանված վիճակում: Մարմինը այնքան լավ էր պահպանվել, որ գիտնականները անգամ խոսում էին մամոնտին կլոնավորելու մասին: