Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հիմնական ֆավորիտներին գավաթի համար պայքարում։
«Այո, իմ եւ ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթն է։ ՊՍԺ-ն վաղուց է ջանքեր գործադրում այդ ուղղությամբ։ Հաղթանակը շատ մոտ էր։ Մենք հավակնորդներից մեկն ենք։
Բոլորը խոսում են ՊՍԺ-ի մասին խաղացողների պատճառով, բայց կան շատ լավ թիմեր, որոնց ֆուտբոլիստներն արդեն երկար տարիներ միասին են․ «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Լիվերպուլ», «Աթլետիկո», «Չելսի»։
Լավագույնը ոչ միշտ է հաղթում, քանի որ շատ հանգամանքներից է կախված։ Հաղթանակի ճանապարհին ամեն ինչ կարող է պատահել, բայց կարեւորը ֆավորիտներց մեկը լինելն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալվի գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Փարիզյան թիմը A խմբի առաջատարն է։ Առաջին տուրում բելգիական «Բրյուգեի» հետ 1։1 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո ՊՍԺ-ն 2։0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ 3։2 հաշվով՝ «ՌԲ Լայպցիգին»։