Սյունիքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով քրգործ է հարուցվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Ջոն Սահակյանը Opel Vectra-ով բախվել էր 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատկանող КамАЗ-ի հետնամասին։ Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ Opel-ի ուղևոր՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։


Օրեր անց Թ. Ավանեսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ հետաքննիչի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։