Նոյեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Թելման Ղ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև վրաերթ կատարած ենթադրյալ վարորդի և նրա վարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: