Հայաստանի կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ, Երեւանի Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ կհայտարարի բացառիկ՝ հանրային գերակա շահ: Որոշումը կառավարությունը հիմնավորում է տարածքների անմիխթար վիճակում գտնվելու փաստով. «Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շենք- շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների»,-գրված է կառավարության որոշման մեջ: 
Հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է որ, տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքում կառուցապատման ծրագրի իրականացմամբ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ:
 Ըստ կառավարության որոշումը հիմնավորող փաստաթղթի՝ ներկայումս «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից Պուշկինի 38 հասցեում ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 168-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետում նշված հասցեներում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերի խնդրանքով կառուցվում է բազմաբնակարան շենք, որից և փոխհատուցման կարգով բնակարաններ և տարածքներ կստանան վերը նշված սեփականատերերը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					