Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրեց ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։
«Ուզում եմ հանձնաժողովի մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսօրվա մեր աշխատանքին մասնակցեց նաև Արծրուն Հովհաննիսյանը։ Նրան առաջարկվել է հանձնաժողովի փորձագետի կարգավիճակ, և ինքը սիրով ընդունել է դա։ Պարոն Հովհաննիսյանն օգնելու է մեզ շատ-շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել՝ մեր ԶՈՒ-ի ակունքներից սկսած»,- նշեց Քոչարյանը։