Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվում է Արման Գիվարգիզովի և Ալբերտ Հովհաննիսյանի քրեական գործի դատավարությունը:
Արման Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած` Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Ալբերտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահասներ Միսակ Բասեյանի և Արարատ Կիրակոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված` Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը:
Արման Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132.2, 165, և 38-177 հոդվածներով, իսկ Ալբերտ Հովհաննիսյանին 177 հոդվածի մաս 2-ով: