«Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված ապօրինի գործի դեմ բողոք» ֆեյսբուքյան խումբը հաղորդագրություն է  տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Արգիշտի Կիվիրյանին  այսօր կանչել են հարցաքննության Հատուկ Քնչական Ծառայություն՝ Գլխավոր դատախազության շենք: Բոլորս ժամը 17:00-ին գնում ենք այնտեղ և պահանջում արդարություն Արգիշտիի նկատմամբ կիրառած ոստիկանների ապօրինի գործողությունների համար...

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ում ս.թ. օգոստոսի 24-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ապօրինի բերման ենթարկել Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին: Ոստիկանները իրենց իսկ կողմից դաժան ծեծի ենթարկված «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ քրգործ են հարուցել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով:

Իշխանության նպատակն է մեկուսացնել Արգիշտիին և իր դեմքում քաղաքական կողմնորոշում ունեցող և լիիրավ ակտիվ քաղաքացիներին:

Արգիշտիին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում որը չի կարելի թույլ տալ քանի որ ոստիկանությունը այնուհետև կիրառելու է ավելի ստոր և դաժան միջոցներ ՀՀ քաղքացիների նկատմամբ»: