Հայտնի պուերտոամերիկացի երգիչ Ռիկի Մարտինը անկեղծ հարցազրույց է տվել ավստրալական GQ ամսագրին, որտեղ պատմել է իր սեռական կողմնորոշման և գաղտնի կյանքի մասին:
41 ամյա երգիչը, որը 2010 թվականի մարտին առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է իր նույնասեռականության մասին, պատմել է ավստրալիական ամսագրին, որ նախկինում ձևացրել է իրեն որպես հոմոֆոբ, իր սեռական կողմնորոշումը թաքցնելու համար:
«Ես հիշում եմ այն ժամանակները և հասկանում եմ, որ ես ընդմիշտ հարձակվել եմ նույնասեռականների վրա: Ես ձևացնում էի ինձ հոմոֆոբ: Այն օգնում էր ինձ թաքցնել ճշմարտությունը և խաբել ինքս ինձ»,- նշել է Ռիկի Մարտինը:
Անկեղծ հարցազրույցում Ռիկին հայտնել է, որ չի պատրաստվում թաքցնել իր տղաներից իր սեռական կողմնորոշումը: Երգչի խոսքերով նա դաստիարակում է Մատեոյին և Վալենտինոյին հարգել նույնասեռականներին:
«Ես չեմ ցանկանում, որ նրանք դաստիարակվեն ստի վրա: Ես չեմ ցանկանում նաև, որ նրանք մտածեն, որ նույնասեռական լինելը ամոթ կամ վատ բան է: Ես փորձում եմ նրանց դաստիարակել այնպես, որ նրանք հարգեն նույնասեռականներին և հասկանան, որ դա նորմալ է տարբերվել մյուսներից»,- նշել է երգիչը: