Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի՝ ՀՀ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են վաճառքի հանել Երևանի «Մանումենտի սադ» կոչվող հսկայական տարածքը։ Սա մի այգի է, որտեղ կա արհեստական մեծ լիճ՝ հարակից փոքրիկ սրճարաններով։ Դրանք բոլորն ունեն սեփականատերեր։ «ՉԻ» տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են այգին վաճառել ՌԴ Դաշնությունում հայտնի հայազգի գործարարներից մեկին՝ Սամվել Կարապետյանին՝ Կալուգայի Սամոյին։
«Այդ առիթով արդեն սկսել են բանակցությունները այգու տարածքում շատ վաղուց շինություններ և հողատարածքներ ունեցող սեփականատերերի հետ։ Նրանցից ոմանց առաջարկվել են ծիծաղելի գումարներ՝ տարածքը ազատելու դիմաց։ Խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է։ Սեփականատերերը լսելով առաջարկվող գումարի՝ իրենց բնորոշմամբ, ծիծաղելի չափը, հրաժարվել են գործարքից»,–գրում է թերթը։
Մոնումենտի այգին վաճառքի՞ է դրվում
