Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, ինչի հետեւանքով ՀՀ ԶՈՒ չորս մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ:
Ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել, իրականությանը չեն համապատասխանում:
[ԱԽ]