ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։
Խոսքը Սյունիքի մարզի Իշխանասարի շրջանի մասին է։ Ըստ տելեգրամ-ալիքների, թշնամուն հաջողվել է ՀՀ տարածքում խորանալ եւս 1-2 կմ։ Այս ուղղությամբ սա թշնամու երկրորդ ներխուժումն է մայիսից հետո։
ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, թե ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ։ Սա զավեշտալի է հնչում այն առումով, որ ՀՀ տարածքն ըստ պայմանագրերի Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անվտանգային պատասխանատվության գոտին է։ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելով, Բաքուն ունի ՌԴ եւ ՀԱՊԿ հավանությունը եւ ունի երաշխիքներ, որ դա հետեւանքներ չի ունենալու։ Բաքվի ներխուժումները տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ, դրանք համընկնում են «ճանապարհների ապաարգելափակման» ռուսական պլաններին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում