Գորիկ Հակոբյանի ղեկավարած Ազգային անվտանգության ծառայության կայքը ներկայանում է միայն հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Մինչդեռ բոլոր գերատեսչական, այդ թվում Գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության եւ ոստիկանության կայքերը եռալեզու են՝ առկա է նաեւ անգլերեն տարբերակը: Փաստորեն, մեր անվտանգությունը միայն ռուսներին ենք վստահում կամ էլ դրա նկատմամբ սպառնալիքներ միայն Ռուսաստանից ենք տեսնում:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը: