Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում նոյեմբերի 16-ին կհանդիպեն ուղեգիրը նվաճած եւ առաջին տեղում ընթացող Բրազիլիան ու երկրորդ տեղում գտնվող Արգենտինան, որը հաղթանակի դեպքում կապահովի ուղեգիրը։

Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ Արգենտինայի հաջողության գործակիցը 2․20 է։ Բրազիլիայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․70 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․10։


Արգենտինա - Բրազիլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 03։30-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Անխել Դի Մարիայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել են արգենտինացիները։