ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ադրբեջանական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած։
Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 15 զոհ, 12 գերի, վիրավորներ, կորցրած դիրքեր: