Քանի որ բոլորս կրկին համախմբվում ենք ու մոտակա օրերին գնում ենք արյուն հանձնելու, խնդրում եմ նախապես ծանոթանալ ստորև շարադրված դրույթներին։
Կանանց համար թույլատրելի նվազագույն քաշը 52 կգ է, տղամարդկանց համար՝ 62 կգ։
Արյուն կարող եք հանձնել, եթե ձեր կարճատեսության կամ հեռատեսության ցուցանիշները չեն գերազանցում -6 և
+6 դիոպտրիան։
Նախորդ օրը ոգելից խմիչքներ ընդունած պետք է չլինեք։
Նախորդ երեկո յուղոտ, տապակած սնունդ մի ընդունեք։
Հերթում դիմանալու համար արյունատվության օրը կարող եք ըմպել առանց կաթ սուրճ, հյութ ( բայց ոչ թան կամ այլ կաթնամթերք) և ուտել չոր ԱՌԱՆՑ կրեմ հացաբուլկեղեն։
Հակաբիոտիկների կիրառումից պետք է անցնի առնվազն 14 օր, ասպիրինի կիրառումից՝ 5 օր, ցավազրկողներից ( նիմեսիլ, պարացետամոլ, իբուպրոֆեն, կետոպրոֆեն և այլն) 3 օր։
Վերջին դաջվածքից հետո պետք է անցած լինի առնվազն 6 ամիս։
Վիրահատությունից հետո պետք է անցած լինի առնվազն 6 ամիս։
Ատամի ՆՅԱՐԴԻ հեռացումից հետո պետք է անցած լինի առնվազն 6 ամիս։
Ատամի հեռացումից հետո՝ 10 օր։
Ջերմության բարձրացում 37 ջերմաստիճանից բարձր, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներից՝ 14 օր։
Քովիդի դեմ պատվաստվելուց հետո պետք է անցած լինի առնվազն 10 օր։
Ծննդաբերությունից հետո պետք է անցած լինի առնվազն 1 տարի, իսկ կրծքով կերակրելու դադարից միայն 3 ամիս հետո կարելի է դառնալ դոնոր։
Դաշտանից պետք է անցած լինի առնվազն 5 օր։
Էութիրոքսինի թույլատրելի դեղաչափը 25 մգ-ն է։
Վահանաձև գեղձի հանգույցը (զոբը) հանդիսանում է հակացուցում։
Որևէ օրգանի հեռացումը հանդիսանում է հակացուցում։
Կրած սրտամկանի սուր ինֆարկտը, գերճնշումը, սրտի արատները, ինսուլտը հանդիսանում են հակացուցում։
Շնչառական օրգանների քրոնիկական հիվանդությունները ( քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտ, ասթմա, Էմֆիզեմա) հանդիսանում են հակացուցում։
Լյարդի ցիռոզը, քրոնիկական հեպատիտը, լեղաքարերը լեղապարկի բորբոքմամբ հանդիսանում են հակացուցում։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, սիֆիլիսը, վիրուսային հեպատիտները, տուբերկուլյոզը, բրուցելյոզը հանդիսանում են հակացուցում։
Տրված բոլոր պատասխանները ունեն բժշկական հիմնավորում‼️
վերոնշյալ կանոնների շրջանցումը կարող է վտանգել թե’ Ձեր (դոնորի), թե’ ռեցիպիենտի (արյուն ստացողի) առողջությունը։
Mary Julietta Simonyan -ի էջից։