Զոհերի վերաբերյալ թվերը ճշտվում են, անհետ կորածներինն էլ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Դիտարկմանը, որ ինքը երեկ հայտարարել էր, որ դիքերը հետ ենք վերցրել, սակայն ՊՆ-ն այսօր նշել է երկու դիրքի կորստի մասին, նա ասաց. «Եթե հայտարարություններն իրարն հակասում են, ուրեմն կճշտվեն»:
Քոչարյանը հավելեց, որ հակառակորդի տեղակայման մասին էլ պաշտպանական գերատեսչությունն անպայման կտեղեկացնի, խոսքը հրադադարի մասին է:
Լրագրողներից մեկը պնդմանը, թե ինքը միշտ հումորներով շրջանցում է լուրջ թեմաները, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Աղջիկ ջան, դու մի հատ լրջացի: Իշխանությունները միշտ լուրջ են եղել, գնացեք Ռոբերտ Քոչարյանին հարցեր տվեք»:
Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը մտավ իր աշխատասենյակ: