Որոշ ուժերի ուշք ու միտքը նա է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սրվի, եւ իրենք իշխանության փոփոխության հարց դնեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Բոլորի ուշք ու միտքը դա է: Մարդիկ կան, որ ուրախանում են դրանից»,-ասաց նա:


Հարցին, թե արդյոք հիմա բանակցություններ են ընթանում ադրբեջանցիների հետ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Չեմ ասի, թե ովքեր են բանակցության մասնակիցները, որովհետեւ կոնկրետ չգիտեմ մասնակցողների պաշտոնական կարգավիճակները: Բայց բանակցություններն ընթանում են հրադադարի ռեժիմը շարունակելու, գերիների վեռրադարձի, ելման դիրքերի վերադարձի եւ մնացած խնդիրները լուծելու համար»: