Ավագ լեյտենանտը ծնունդով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից էր, որոշ ժամանակ այդտեղ ապրելուց հետո նա տեղափոխվում է Կողբ գյուղ, հետո նորից վերադառնում Ոսկեվան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոսկեվան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը:
Վերջինս պատմեց, որ 2012 թվականից Տարոնը ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող: 2015 թվականին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ստացել սպայական կոչում՝ լեյտենանտ:
«Խիզախ, հայրենասեր, նպատակասլաց, հայ սպայի լավագույն օրինակ էր Տարոնը: Նա խիզախաբար մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: Ընտանիքում միջնեկ երեխան էր, 3 եղբայր էին, ամուսնացած էր և ունի մեկ մանկահասակ որդի: Տարոնի հայրն էլ է երկար տարիներ եղել է զինվորական»,-մեր զրուցակիցն այսպես ներկայացրեց նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված լեյտենանտ Տարոն Սահակյանին:
Կարող եք ընթերցել նաև՝ «Այս պահին մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. Տարոնի եղբայրը մանրամասնում է»: