ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ սահմանելու նախագիծը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ Կառավարության նախագծով ծրագիր կա, համաձայն որի առաջիկա տարիներին աշխատավարձի չափն ավելացվելու է: Մասնավորապես, նրա խոսքերով, 2014թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 50 հազար դրամ, 2015-ին՝ 55, իսկ 2016-ին՝ 62 հազար դրամ:
«Խնդիր կա ոչ թե նվազագույն աշխատավարձի կտրուկ աճի, այլ պետք է ապահովենք աշխատավարձերի համաչափ բարձրացում, ինչը նաև տնտեսվարողներին հնարավորություն կտա իրենց բիզնեսը բարելավելու համար», ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ այն թիրախային ցուցանիշները, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում, թիրախային են և կիրականացվեն: