Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հայաստանը համաձայն է անցկացնել այդ հանդիպումը»,- ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին պատասխանել է խոսնակը։