Դորտմունդի Բորուսիայի մարզական տնօրեն Միխայել Ցորկը Die Welt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդարադարձ է կատարել նաև Հենրիխ Մխիթարյանին:

Մասնավորապես լրագրողի այն հարցին, թե արդյոք օտարերկրացի խաղացողներին, ինչպիսիք են Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը դժվար են իրենց տեղը գտնո՞ւմ նոր ակումբում, Ցորկը պատասխանել է. «Իհարկե նրանց ձեռք բերելուց առաջ մենք բանակցություններ էինք վարում Օբամեյանգի և Մխիթարյանի հետ և ճշգրիտ կերպով վերլուծում էինք, արդյոք նրանք համապատասխանում են մեզ: Սակայն մենք շատ շուտով համոզվեցինք, որ նրանք լավ բնավորություն ունեն: Դրա ցուցանիշ էր նաև այն, որ նրանք մեր օգտին ընտրություն կատարեցին, չնայած  Անգլիայից եկող ավելի լավ առաջարկներին: Նրանք գիտակցաբար ընտրություն կատարեցին ֆուտբոլի և մարզական հեռանկարի օգտին»: 

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ամենադժվարն է եղել իր կարիերայի ընթացքում որպես մարզական տնօրեն, Ցորկը պատասխանել է.« Շախտիորի» կողմից որոշում ընդունելու գործընթացը իսկապես մի քիչ երկարեց: Քանի որ Շախտիորը և երրորդ կողմը, ում պատկանում են Մխիթարյանի իրավունքները, իրենց դերն էին խաղում: Եվ քանի որ ֆուտբոլիստը ուներ ավելի թանկարժեք առաջարկներ, որոնց հնարավոր չէր ուշադրություն չդարձնել: Սակայն ես համոզված եմ, որ այս գործընթացը ինչքան երկարում էր, այնքան Մխիթարյանը ավելի էր համոզվում, որ ցանկանում է մեզ մոտ գալ»:

Հիշեցնենք, որ երեկ «TV Հիսֆելդ» թիմի դեմ ընկերական խաղում Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: