«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն հագուստը համադրել է ոսկեգույն երկարաճիտների հետ։ «Գեղեցկությունը չունի գաղտնիքներ․ ամեն բան շատ հեշտ է: Անկեղծ ժպիտ, ներքին հաշտություն ինքդ քեզ հետ, խնամք սեփական մարմնի , դեմքի, անձի եւ ամենակարեւորը հոգու հանդեպ»,- գրել է նա։