Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը մանուկների համար Հանրապետության հրապարակում որոշել է տեղադրել երկրի գլխավոր տոնածառը։ Այս մասին հետ զրույցում ասաց խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Տոնածառներ կտեղադրվեն նաեւ վարչական շրջաններում: Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն տեղի չի ունենա։ Երեւանի քաղաքապետարանը նաեւ ամանորյա միջոցառումներ եւ հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Երեւանի բոլոր առաջին եւ երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»,- նշեց Կարապետյանը:
Հավելենք, որ Հանրապետության հրապարակում տեղադրվելու է Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին ձեռք բերված տոնածառը։