Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Համլետ Դավթյանի նախագահությամբ, ավարտվել է Արմեն Գրիգորյանի և Էդվարդ Գալստյանի գործով դատական նիստը:
Կապիտան Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ անցնելով իր պաշտոնեական լիազորություների սահմանները` դիրքի անձնակազմի ներկայությամբ, նվաստացնող հայհոյանքներ է հասցրել ժամկետային զինծառայող` Հովհաննես Նիկողոսյանին: Իրեն խաբելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, խիստ պետի տպավորություն թողնելու շարժառիթով ծեծի է ենթարկել Արթուր Հովհաննիսյանին:
Հովհաննես Նիկողոսյանը չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակը կրելու և ստորացուցիչ հալածանքներին, 2012թ. ապրիլի 27-ին,ժամը 19.45-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի1281937 համարի ինքնաձիգից ստորին կզակային շրջանում մեկ կրակոց է արձակել և ինքնասպան եղել:
Բացի այդ, 2012թ. ապրիլի 23-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ու չի կատարել հերթապահության գրաֆիկով նախապես հաստատված դիրքի զինծառայողների հերթափոխը, իսկ նույն թվականի ապրիլի 27-ին ժամը 10.30-ի սահմաններում թողել է մարտական դիրքը և վերադարձել ժամը 16.30-ի սահմաններում:
Շարքային Էդվարդ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի քանի անգամ, պարբերաբար վիճաբանության մեջ է մտել Հովհաննես Նիկողոսյանի հետ, որի ընթացքում ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հովհաննես Նիկողոսյանը չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակը կրելու և ստորացուցիչ հալածանքներին, 2012թ. ապրիլի 27-ին,ժամը 19.45-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի1281937 համարի ինքնաձիգից ստորին կզակային շրջանում մեկ կրակոց է արձակել և ինքնասպան եղել:
Դատարանը վճռել է Արմեն Գրիգորյանին մեղավոր ճանաչել հանցագործությունները կատարելու մեջ և պատիժ նշանակել` ՀՀ քր.օր.-ի 375-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում / տարի / ամիս ժամկետով, ՀՀ քր.օր.-ի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քր.օր.-ի 66-րդ հոդվածի կանոններով հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ որոշել ազատազրկում 5 /հինգ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:
Էդվարդ Գալստյանը նույնպես մեղավոր է ճանաչվել հանցագործություն կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով: